Մարմնի խնամք
Ոտքերի խնամք քացախի օգնությամբ. 168.am
Steptohealth.ru-ն գրում է, որ ոտքերը շատ բան կարող են պատմել մեր առողջության մասին։ Դրանք կրում են ամբողջ մարմնի ծանրությունը, սակայն հաճախ անհրաժեշտ խնամք չեն ստանում։ Արդյունքում՝ մաշկը հաճախ չորանում է, ակտիվանում են մանրէները։ Կարող են առաջանալ նաև սնկային խնդիրներ։ Գոյություն ունեն մի խումբ բնական միջոցներ, որոնք կօգնեն լավացնել ոտքերի վիճակը։ Դրանց շարքում է խնձորի քացախը։ Այն թթուներ ու նյութեր է պարունակում, որոնք կարգավորում են մաշկի թթվահիմնային հավասարակշռությունը։
1. Պայքարում է սնկերի դեմ։ Թթուն, որը պարունակում է քացախը, օգնում է պայքարել սնկերի դեմ։ Հակաբակտերիալ հատկությունների միջոցով այն ճնշում է վարակը և պաշտպանում է նոր վարակներից։
Ինչպես օգտագործել։ Քացախը խառնեք տաք ջրի հետ, ոտքերը 15-20 րոպե պահեք դրա մեջ։ Շաբաթվա ընթացքում կրկնեք 2-3 անգամ։
2. Փափկեցնում է մաշկը։ Քացախը մաշկից հեռացնում է մահացած բջիջները, որոնց հետևանքով այն կոպիտ և չոր տեսք է ստանում։
Ինչպես օգտագործել։ Ոտքերը 15-20 րոպե դրեք քացախով ջրի մեջ։
3. Հեռացնում է գորտնուկները։ Խնձորի քացախը թթուներ է պարունակում, որոնք ճնշում են վարակի ակտիվությունը, որը մաշկին գորտնուկներ է առաջացնում։ Այն չեզոքացնում է վարակը և փափկեցնում մաշկը։
Ինչպես օգտագործել։ Կես բաժակ քացախը լցրեք տաք ջրի մեջ, ոտքերը 30 րոպե դրեք դրա մեջ։
4. Հանգստացնում է այրոցը։ Ոտքի որևէ հատվածում այրոցի զգացում կարող է առաջանալ թթվահիմնային հավասարակշռության խախտման հետևանքով, ինչն իր հերթին առաջանում է մաշկի չորության կամ սնկի առկայության արդյունքում։ Այրոցի զգացումը կարող է առաջանալ նաև ալերգիկ ռեակցիայի արդյունքում, երբ մաշկը չի ընդունում նյութը, որից պատրաստված է կոշիկը։
Ինչպես օգտագործել։ Հավասար քանակով տաք ջուրն ու քացախը խառնեք իրար, ոտքերը 20 րոպե դրեք դրա մեջ։
5. Չեզոքացնում է տհաճ հոտը։ Առատ քրտնարտադրությունն ու որոշ բակտերիաների բազմացումը հանգեցնում է տհաճ հոտի առաջացման, որից ազատվելը բավականին բարդ է։ Խնձորի քացախը թթուներ է պարունակում, որոնք քչացնում են քրտնարտադրությունը և ճնշում բակտերիաների բազմացումը։
Ինչպես օգտագործել։ 2 բաժին ջուրը խառնեք 1 բաժին քացախի հետ, ոտքերը 15 րոպեով դրեք այս խառնուրդի մեջ։ Եթե հոտը շատ ուժեղ է, խառնուրդի մեջ մի քանի կաթիլ թեյի ծառի եթերային յուղ ավելացրեք։
6. Փափկեցնում է կոշտուկները։ Ոտքերին կոշտուկներն առաջանում են մաշկի վրա մեծ քանակով մահացած բջիջների կուտակման, ինչպես նաև կոշիկի կողմից պարբերաբար սեղմման արդյունքում։ Խնձորի քացախը հանգստացնող ազդեցություն է ունենում և օգնում է փափկեցնել կոշտացած մաշկը։
Ինչպես օգտագործել։ Հավասար քանակով խառնեք տաք ջուրն ու քացախը, ոտքերը 15-20 րոպե դրեք դրա մեջ։ Կրկնեք ամեն օր, ապա հատուկ միջոցով քերեք մաշկը։
25.09.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
